Իր 25-ամյակին ԱԻՄ-ի կլուծարվի՞ (видео)
Поддержи А1+!Մարտի 31-ին պարզ կդառնա` Պարույր Հայրիկյանի գլխավորած Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ) կլուծարվի՞, թե ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց պարոն Հայրիկյանը` նշելով, որ նման որոշում կկայացի ԱԻՄ ներկայացուցիչների խորհրդի ընդլայնված նիստում: Ըստ Պարույր Հայրիկյանի` նման որոշման պատճառն այն է, որ իրենց կուսակցությունն այլեւս չի մասնակցում քաղաքական գործընթացներին, օրինակ, ընտրություններին: Անակնկալ այս հայտարարությունը պարոն Հայրիկյանն այսօր արեց հանդիպման վերջում ու այլ պարզաբանումներ չարեց: Ի դեպ, այս տարի լրանալու է ԱԻՄ 25-ամյակը: Իսկ ասուլիսի ընթացքում նա խոսեց ընտրություններին իրենց չմասնակցության պատճառների մասին: Գլխավոր պատճառը` ֆինանսական միջոցների բացակայությունն էր: Պարույր Հայրիկյանի վստահեցմամբ` դա չի խոչընդոտելու, որ ԱԻՄ-ն ընտրություններին մասնակցի իբրեւ ՀՀ քաղաքացի, որի մեկ կոչն անգամ, ինչպես հպարտացավ պարոն Հայրիկյանը, կարող է այս կամ այն քաղաքական ուժի բերել կամ կորզել 5-10 տոկոս ձայն: