Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Գրքերի հարկ`անհարկի (видео)

Երկու տարի առաջ հրատարակիչները հանդիպել էին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ գրքի վրայից ավելացված արժեքի հարկը հանելու պահանջով։ Նրա խոստումը հիշում է «Անտարես» հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։ «Վարչապետը խոստացավ, որ գրքի վրայից արտադրության եւ վաճառքի փուլում ավելացված արժեքի հարկը կհանվի»,-ասաց նա։։ 10 օր առաջ վարչապետն ասել է ճիշտ հակառակը՝ ավելացված արժեքի հարկը հանելը լավ չէ. «Ավելի լավ է, որ 700 միլիոն դրամ, որը որ հավաքագրվում է էս ոլորտի հարկերից, ուղղել զարգացման վրա»։