Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Կարապետիչը բանակցում է (видео)

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր ասուլիսի ընթացքում լրագրողներից տեղեկացավ, որ թիվ 17 մեծամասնական ընտրատարածքում իր մրցակիցներից Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը՝ ԱԺ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանի եղբայրը հանել է իր թեկնածությունը։ «Կեցցե մայիսի 1-ը», - եղավ Տիգրան Կարապետիչի արձագանքը։ Նրա կարծիքով, ՀՀԿ-ն հավանաբար այս քայլով «զգաց», որ երեք հոգի իր դեմ դնելով, Կարապետյանին ավելի նշանավոր է դարձնում։ «Իրենք քեռու աղջկա հույսով չմնացին՝ եղբայրը դրեց։ Դուրս է գալիս՝ պատգամավորի աթոռը ժառանգական է, բռոնյա են արել...», - ասաց նա։