A
A
Կնիքը պետք է մնա կալանքի տակ (видео)
Поддержи А1+!«Գաբբնակշին» ընկերության կնիքը պետք է մնա կալանքի տակ». ՀՀ գլխավոր դատախազից այսօր պահանջում էին 8 տարի առաջ փողոցում հայտնված Բուզանդի, Արամի 72-80 եւ Երկմալյան փողոցների 1-3 հասցեների նախկին բնակիչները, որոնք 8 տարի առաջ հայտնվեցին փողոցում։ 2004 թ. բնակիչները պայմանագիր են կնքել «Գաբբնակշինի» հետ՝ իրենց քանդված տների փոխարեն բնակարան ստանալու համար։ Իսկ այժմ ընկերության տնօրենն ու կնիքը կալանքի տակ են։ Ըստ բնակիչների՝ կնիքը կարող է օգտագործվել հետին թվով տեղեկանքներ պատրաստելու համար։ Թեեւ «Գաբբնակշին»-ի տնօրեն Գագիկ Պապոյանը կալանավորված է, սակայն բնակիչները չեն հավատում, որ փոխհատուցում կստանան։