Օմբուդսմենը այլ ճամփա կընտրի (видео)
Поддержи А1+!Մարդու իրավունքների պաշտպանը չի հավատում ընտրախախտումների դեմ փողոցային ընդվզումներով պայքարելու տարբերակին։ «Փողոցը կյանքը ցույց է տալիս, որ ավելի քիչ օգնություն է տալիս տարբեր ուժերին»,- ասաց Կարեն Անդրեասյանը։ Նա ընդդիմադիր ուժերին առաջարկում է ընտրություններից հետո հավաքել բոլոր ընտրակեղծիքները եւ դիմել դատարան, այսինքն, ապահովել պայքարի իրավական բազա։ Պաշտպանն, իհարկե, տեղյակ է դատարանների հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքից. «Կյանքը նաեւ ցույց է տալիս, որ մեր դատարանների որոշումները Հայաստանում ոչ միայն անարդար են, այլեւ այդպիսին են ընկալվում քաղաքացիների համար» Ինքը բոլոր դեպքերում մի քիչ այլ կերպ կվարվեր, այնպես, որ պայքարը հասկանալի լինի նաեւ միջազգային հանրությանը «Եթե ես լինեի քաղաքական որեւէ ուժի դերում, բացի այլ մեթոդներից՝ խաղաղ հավաքներ, երթեր ցույցեր, միեւնույն է այս դատական համակարգում կհավաքեի այն իրավական բազան, որը կօգնի, որպեսզի բողոքները լինեն արժանահավատ թե հասարակության, թե միջազգային կազմակերպությունների եւ թե մնացած բոլորի համար»,-ասաց Կարեն Անդրեասյանը։։ Պաշտպանը հանդիպելու է ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ընտրական շտաբերի ներկայացուցիչների հետ. «Փորձելու եմ հանդիպել, կարող է եւ չընդունեն»։