Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Հակոբ Սանասարյանին ձայն չտվեցին (видео)

«Ռիո+20» ազգային գնահատման զեկույցի նախագծի՝ բնապահպանական հատվածի քննարկումն այսօր ընդհատեց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Նա նույնիսկ թույլ չտվեց, որ զեկույցը հրապարակվի Նա դժգոհում էր, որ ելույթ ունեցողների մեջ իր անունը չկա։ Ինքնաբուխ ելույթից հետո պարոն Սանասարյանը լքեց դահլիճը, եւ կարճ ժամանակ անց վերադաձավ եւ Բնապահպանության նախարարին հանձնեց իր հեղինակած «Համակարգված դավադրություն» գիրքը. «Հետո բողոքում եք, որ ձեզ չեն լսում, երբ ուզում գնում եք, գալիս եք: Հեսա էլի դուրս կգա », - ասաց նախարարը ծիծաղելով։ Իսկ այսօրվա միջոցառմանը նպատակը՝ հունիսին անցկացվելիք «Ռիո+20» կայուն զարգացմանը նվիրված համաշխարհային գագաթաժողովին նախապատրաստվելն է: Բնապահպան Կարինե Դաինելյանն օգտվելով առիթից բոլորին հիշեցրեց Մաշտոցի պուրակի կրպակների խնդիրը. Տիկին Դանիելյանը հայտարարեց, որ ինքը դուրս է եկել Երեւանի քաղաքապետին առընթեր քաղաքաշինական խորհրդից, քանի որ համոզվել է` բնապահպանների ձայնը թե Մաշտոցի այգու, թե մյուս հարցերում լսելի չէ: Ի դեպ, այսօրվա միջոցառման կեսից առանց որեւէ բացատրության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը լքեց դահլիճը, թեեւ իր ելույթում կարեւորեց «Ռիո+20»-ին ՀՀ-ի մասնակցուևթյունը: