ՀԱԿ-ի քարոզարշավը կսկսվի 1 օր ուշ (видео)
Поддержи А1+!Այսօր տեղի է ունեցել ՀԱԿ-ի համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով առաջադրված անձանց, կառույցի անդամների համատեղ հավաքը, որին մասնակցել են կետրոնական գրասենյակի ներկայացուցիչներ, տարածքային գրասենյակների ղեկավարներ, ինչպես նաեւ` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը հանդես եկավ ելույթով։ «Անհրաժեշտություն կար մինչ քարոզչությունը սկսելը ընդհանուր աշխատանքային, քարոզչական շեշտադրումները հստակեցնել»,- «Ա1+»-ին ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։ Նա տեղեկացրեց, որ քարոզարշավը դեռ չսկսած` սկսել են խոչընդոտել ՀԱԿ-ի աշխատանքները. «Մի քանի ընտրատարածքներում խոչընդոտներ են եղել տարածքներ վարձակալելու հետ կապված, օրինակ` Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում, նույնիսկ Երեւանում»։ Այս պահին Կոնգրեսը արձանագրում է բոլոր խոչընդոտներն ու խնդիրները եւ, դրանք կներկայացնի ինչպես ԶԼՄ-երին, այնպես էլ դիտորդական առաքելություններին: ՀԱԿ-ը նաեւ խախտումներ է արձանագրել. Անդրադանալով երեկ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգության» համատեղ հայտարարությանը` ընտրությունների վերահսկողության մեկ միասնական շտաբ ստեղծելու մասին պարոն Մուսինյանն ընդգծեց.«ՀՀԿ-ն բնականաբար ճողոպրեց այդ հանդիպումից, այլ բան բնականաբար չէր էլ ակնկալվում, քանի որ ընտրակեղծիքի հիմնական կատարողները նրանք են» Ի դեպ, ՀԱԿ-ը չի օգտագործելու քարոզարշավի առաջին օրը` ապրիլի 8-ին, որը համընկել է Սուրբ Զատիկի տոնի հետ. «Պիտի հանգիստ թողնենք մեր համաքաղաքացիներին, որ այդ օրն իրենք անցկացնեն իրենց ընկերների, ընտանիքների շրջանում»