Անահիտ Բախշյանը ակնկալում է լավ բերքահավաք (видео)
Поддержи А1+!«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը իր ընկերներին կոչ է անում թիվ 7 ընտրատարածքում քվեն տալ ՀԱԿ անդամ, «Հայկական Ժամանակ» խմբագիր Նիկոլ Փաշինյանին։ Իսկ արդեն որպես թիվ 10 ընտրատարածքի ընտրող, նա ձայնը տալու է գործարար, ՀՀԿ թեկնածու Գարեգին Նուշիկյանին, ոչ թե ՀԱԿ թեկնածու Սարիբեկ Սուքիասյանին։ «Նուշիկյանն այն քաղաքացին է, որի ԱԺ-ում լինելուց, կշահի թե Ազգային ժողովը, թե ժողովուրդը, թե բիզնեսը, թե օրենսդրական դաշտը»,- բացատրեց նա։ Պարոն Քոքոբելյանը կարծում է, որ այսօր բոլոր քաղաքական ուժերը ցանկանում են, որպեսզի ընտրությունները ազատ եւ արդար անցնեն. «Ամեն ինչ անելու են, որ այս ընտրությունները չնմանվեն նախորդ ընտրություններին»։ Ի դեպ, այսօր բացվեց միասնական ցուցակով, «Գալիս ենք միասին սարեր ենք շարժելու» կարգախոսով ընտրություններին մասնակցող՝ «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների կենտրոնական շտաբը, ինչպես նաեւ «Ժառանգության» նոր կայքը։