«ՀՀԿ-ն արդար ընտրություններ չի անցկացնի» (видео)
Поддержи А1+!ՀՀԿ-ն չի պատրաստվում ազատ և արդար ընտրություններ անցկացնել,- վստահ է ՀԱԿ անդամ , թիվ 8 ընտրատարածում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վահագն Խաչատրյանը: «Հանրապետական կուսակցության գրասենյակ եք գնում, այնտեղ այս պահին ձու են տալիս, գինի են տալիս, ցուցակագրում են բժշկական ծառայությունից անվճար օգտվելու համար։ Շատ կոնկրետ նպատակով, որ եթե եկել եք հանրապետական կուսակցություն, ուրեմն ձայնը պետք է իրենց տաք»,- հիմնավորեց նա։ Հնարավոր կեղծիքները կանխելու՝ Վահագն Խաչատրյանի միակ հույսն ընտրողների արժանապատվությունն ու բարոյականություն է: «Այն գումարները, որոնք ակնկալում են ստանալ, կամ այն, որ նրանց խոստանում են , որի դիմաց իրենց ձայնը պետք է վաճառեն, արժանապատվության զգացողություն է արթնացել մարդկանց մեջ».- ասաց տնտեսագետը՝ շեշտելով, թե մարդիկ հոգնել են այս անորոշությունից և ուրիշ մարդկանց ենթարկվելուց: