Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Աժուբալիսը` ԱԳՆ-ում (видео)

Հակառակորդին պիտակներ փակցնելուց առաջ պետք է մտածել՝ որքանով է այդ արարքը նպաստում փոխադարձ վստահության ամրապնդմանը։ Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսն այսօր Երեւանում այս կերպ մեկնաբանեց Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի ու հայերի հասցեին հնչող ռասիստական հայտարարություններին։ «Ցանկացած պիտակավորում չի օգնում աշխատանքային մթնոլորտի կայացմանը։ Այս հարցում կարեւոր է քաղաքական կամքի առկայությունը»,-ասաց նա։ Շարունակելով հյուրի միտքը ՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ միջազգային հանրությանը նույնպես մտահոգում է Բաքվի նման վարքագիծը. «Այն ինչ խոսում եւ անում են Ադրբեջանում, վարկաբեկում է ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը, քանի որ մի ամբողջ ժողովրդի իրեն թշնամի հայտարարող Ադրբեջանն այսօր ԱԽ անդամ է»։