Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Դատարանը մերժեց Սուքիասյանին (видео)

Վարչական դատարանը մերժեց ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանի դիմումը՝ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 28.03.2012թ. թիվ 6-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Հիշեցնենք, որ Հանձնաժողովը հրաժարվել էր նրան գրանցել պատգամավորի թեկնածու՝ հիմք ընդունելով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տեղեկանքը, ըստ որի վերջին 5 տարում Սուքիասյանը մշտապես չի բնակվել Հայաստանում: Մինչ այդ սակայն նույն վարչությունը տեղեկանք էր տրամադրել, թե Սուքիասյանը վերջին 5 տարում պարբերաբար ապրել է Հայաստանում: Սակայն հետագայում անվավեր ճանաչելով իր իսկ տված տեղեկանքը՝ ներկայացրել էր մեկ այլ փաստաթուղթ, ըստ որի Խաչատուր Սուքիասյանը վերջին 5 տարիներին 10 ամիս եւ 20 օր Հայաստանում չի ապրել։