Ստեղծվում է միասնական շտաբ (видео)
Поддержи А1+!ՀԱԿ-ը, Ժառանգությունը, ԲՀԿ-ն եւ Դաշնակցությունն այսօր ստորագրել են Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ ձեւավորելու մասին փաստաթղթի տակ, որի նախաձեռնողը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն է «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը բոլոր կուսակցություններին առաջարկում է տղամարդավարի երդվել, որ չեն կեղծելու։ Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին դուր է գալիս միասնական շտաբի մասին հայտարարության ոգին, պատրաստ են աշխատել մյուս քաղաքական ուժերի հետ. «Ուղղակի չեն հավատում մարդիկ, որ հնարավոր է ազատ արդար ընտրություններ անցկացնել»։ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հիշեցնում է, որ երկրում կա ահաբեկչություն, ընտրակաշառք, սպառնալիք, եւ ՀԱԿ-ը պատրաստ է իր ջանքերն էլ դնել դրանց դեմ պայքարելու համար։ Փոքրիկ խնդիր կա. «Մենք նաեւ շատ լավ հասկանում ենք, որ չարիքի հեղինակը դա Սերժ Սարգսյանի ղեկավարած ռեժիմն է»։