A
A
«Կռիվը մեծ փողերի դեմ է» (видео)
Поддержи А1+!Ապրիլի 3-ին ժամը 13-ին լրացավ Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խմբի՝ Հայաստանի իշխանություններին տրամադրված ողջամիտ ժամկետը։ Սակայն ապամոնտաժող խումբը պուրակ չեկավ։ Քիչ առաջ պուրակ եկավ ճարտարապետ, ապամոնտաժող խմբի անդամ Օշին Եղիզարյանցը եւ հայտնեց, որ այսօր՝ ժամը 17-ին ժողով են անելու եւ չի բացառվում, որ ժամը 19-ին սկսեն կրպակների ապամոնտաժումը։ Հիշեցնենք, որ մարտի 31-ին Մաշտոցի պուրակում ոստիկանության բարձրաստիճան ղեկավարները պաշտոնապես հայտնեցին, որ ոստիկանությունը իրավասու չէ կասկածի տակ դնելու տեղական ինքնակառավարման մարմնի որոշման և փաստացի կատարված շինարարական աշխատանքների իրավաչափությունը։