Հազվագյուտ թռչուններ ՀՀ-ում գրեթե չկան (видео)
Поддержи А1+!Կարմիր գրքում գրանցված Հայաստանում ապրող հազվագյուտ տեսակի թռչուններին արտահանում են։ Խոշոր գումարների դիմաց վերջերս Իրան են տարել Սաբսան տեսակի թռչուն: «Մոտավորապես 50 հազար եվրոյով, սա հսկա շատ մեծ գումար է, որի մասին իմացել ենք մեր ընկերների միջոցով»,- ասաց «Թռչնասերների ակումբ» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը։ Թռչնասերը զարմանում է, թե ինչպես են կարողացել թռչնին մաքսային անցակետը անցկացնել։ Ըստ տիկին Ադամյանի հազվագյուտ թռչուների կարելի է գտնել Երեւանում գործող թռչնաշուկայում, բայց ոչ միանգամից, այլ միջնորդների օգնությամբ։ Տիկին Ադամյանն այսօր նաեւ տեղակացրեց, որ մենք կորցրել են Սպիտակ անգղին, քանի որ չկարողանալ Հայաստանում կեր հայթայթել՝ հեռանում են Վրաստան։ Իսկ բնապահպան Կարինե Դանիելյանի տվյալներով հայաստանյան բնակլիմայական միջավայրի պատճառով հեռանում են երգեցիկ թռչունները, իսկ փոխարենը՝ ավելանում են ագռավները։