ՀՀ միգրացիոն հոսքերը կվերահսկվեն (видео)
Поддержи А1+!Որքա՞ն մարդ է Հայաստանից հեռացել ԵՄ անդամ երկրներ։ Հայաստանի Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյան այսօր որեւէ տվյալ չներկայացրեց: Իսկ Եվրամիությունը որոշել է կառավարել հայաստանյան միգրացիոն հոսքերը: Որոշումն այսօր ամրագրվեց հռչակագրով՝ «Հայաստանի շարժունակության շուրջ գործընկերության վերաբերյալ»: «Պարտադրական նորմ չպարունակող փաստաթուղթ է` ցանկությունների արտահայտություն. առաջին դեպքը չէ, որ Հայաստանի հետ կնքվեց նման ցանկությունների պայմանագիր»,-ասաց պարոն Եգանյանը։ ՀՀ-ում ԵՄ Խորհրդատվական խմբի Միգրացիոն հարցերով խորհրդական Էլեոնորա Վերգերը այսօր դժվարացավ ասել, թե խորհրդատվական բնույթի հռչակագիրն ինչ կտա մեր երկրին. «Ընդամենն ուզում եմ հայտնել, որ այս հռակագրին միացած պետությունների թվից եւ ներդրումներից է կախված ծրագրի զարգացումը: Ի դեպ, ծրագրի մի փուլի համար վճարում է մասնակից երկրներից որեւիցե մեկը»