Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Փոշեկուլ քվեի դիմաց (видео)

Էժան Փոշեկուլ քվեի դիմաց։ «Ընտրությունը քոնն է» դիտորդական առաքելության բացահայտումն է։ «Զանգահարել են ու չգիտես ինչու ասել են, որ կտրամադրեն էժան փոշեկուլ»,-ասաց «Ընտրությունը քոնն է» կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանն է։ Դիտորդական առաքելության ղեկավարը չի կարող ասել, թե որ կուսակցությունն է առաջարկել էժան փոշեկուլը. «Փոշեկուլից են սկսել ու չեն էլ ասել, թե ասենք, հենց միանգամից չեն սկսել թե քանի հոգի եք, քանիսն են չափահաս»։ «Ընտրությունը քոնն է» դիտորդական խումբն արդեն արձանագրել է մի շարք խախտումներ, որոնք հիմնականում նման են նախորդ բոլոր ընտրություններում արձանագրված խախտումներին: