A
A
Դեսպանը հիացած էր Էդ.Նալբանդյանի ֆրանսերենով (видео)
Поддержи А1+!Ֆրանկոֆոնիան միավորում է նույն արժեքները դավանող տարբեր ազգերի,- այսօր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար էդուարդ Նալբանդյանը: Ի պատիվ իրեն ուղեկցող ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի՝ պարոն Նալբանդյանն այսօր ֆրանկոֆոնիային նվիրված միազգային երկօրյա գիտաժողովում ելույթ ունեցավ ֆրանսերենով: «Մենք կարեւորություն ենք տալիս երկու ազգերի երկխոսությանը, որը լավագույն միջոցն է, որպեսզի թույլ չտանք, որպեսզի տեղի ունենա քաղաքակրթությունների բախում, եւ ֆրանկոֆոնիան շատ կարեւոր նշանակություն ունի այս գործընթացում»,- վտահեցրեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա ֆրանսերենից հիացած ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը ընդգծեց, որ այստեղ իր մայրենին լսելն շատ հաճելի է: