A
A
Ժառանգությունը մեղադրում է ՀԱԿ-ին (видео)
Поддержи А1+!Ժառանգությունը մեղադրում է ՀԱԿ-ին Այսօր պարոն Հակոբյանը հայտարարել է նաեւ, որ մեծամասնական ընտրատարածքներում միասնական թեկնածու ունենալու գործընթացը ձախողվել է Հայ Ազգային Կոնգրեսի ոչ կառուցողական դիրքորոշման հետեւանքով։ Նրանք Կոնգրեսին առաջարկել էին, որպեսզի վերջինս Երեւանում պաշտպանի Ժառանգության 5 թեկնածուի, որի դիմաց վերջինս պաշտպանելու է Կոնգրեսի 8 թեկնածուներին Երեւանում եւ եւս 12-ին հանրապետության մարզերում: Բանակցողները մեղմ ասած ոչ ճիշտ էին ներկայացնում իրականությունը,-հայտարարել է Ռուբեն Հակոբյանը։ Նա վստահեցնում է, որ իր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առանց նախապայմանների հանեց իր թեկնածությունը 7-րդ ընտրատարածքից;