Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Բոլորի հետ կբանավիճի բացի մեկից (видео)

Պատգամավորության թեկնածու Ռուբեն Հայրապետյանը կդադարի հարգել իր ընկեր Սամվել Ալեքսանյանին, եթե վերջինս համաձայնվի քաղաքական բանավեճի մեջ մտնել Նիկոլ Փաշինյանի հետ։ «Սամվել Ալեքսանյանի հետ թող գնա իրա առաջնորդը՝ Նիկոլի, նստի Լեւոն Տեր-Պետրոսյանը»,-ասաց նա։ Ինքը՝ պարոն Հայրապետյանը պատրաստ է քաղաքական բանավեճի մտնել ՀԱԿ համամասնական ցուցակի առաջինից մինչեւ 10 համարների հետ . «Խնդրեմ, իրանք 10 հոգով ես մենակ»։ Թիվ 1 ընտրատարածքում իր մրցակից Գայանե Առուստամյանի հետ Ռուբեն Հայրապետյանը բանավիճել չի ուզում, կին է. «Ոճից հասկանում եմ, որ նմանվում ա Նիկոլին, էդ ղժղժան բան, իրոք վախենալու ա, կին ա՝ հանկարծ վեր կացավ, ճանկռեց»։ Ռուբեն Հայրապետյանը բանավեճ է ուզում առանց մականունների, առանց մեռած հոգիների մասին հիշատակության։ Տեղյակ է սակայն, որ ՀԱԿ-ի առաջատար դեմքերը չեն համաձայնվի, «որովհետեւ գիտեն՝ չեն կարա իմ հետ քաղաքական բանավեճի»։ Պարոն Հայրապետյանն այսօր նաեւ պարզաբանեց, թե ինչու ետ վերցրեց չառաջադրվելու մասին իր տղամարդկային խոստումը եւ առաջադրվեց պատգամավորության թեկնածու։ Պարզվեց, տեղեկություններ ուներ, որ Առաջին ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Լրագրողները նրան տեղյակ պահեցին, որ ՀԱԿ առաջնորդը չի առաջադրվել «Մարդը վախեցել ա, չի դրել»,- հայտարարեց նա։ Ի դեպ, Ռուբեն Հայրապետյանն արձագանքել է իր աղքատ ընկերոջ՝ Սամվել Ալեքսանյանի խնդրանքին եւ գումար է փոխանցել վերջինիս հաշվեհամարին ընտրարշավի ծախսերը փակելու համար. «Ես փոխանցել եմ այո, 50 հազար դրամ, ավել չունեմ»։