Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Պայքարելու է ոսկեղենիկ հայերենով (видео)

Թիվ 1 ընտրատարածքում 64180 ընտրող չկա, ինչպես նշված է ցուցակներում: Այսօր ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված լրագրող Գայանե Առուստամյանը՝ հավելելով, որ ոստիկանության ներկայացրած տվյալները ուռճացված են: «Նախորդ ընտրությունների համեմատ Ավանում ավելացել է մոտ 4000 ընտրող: Միայն թիվ 1/1 տեղամասում մենք հայտնաբերել ենք 200 անճշտություն: Եթե 200 թիվը բազմապատկում ենք 35-ով, իսկ թիվ 1 ընտրատարծքում կա 35 ընտրատեղամաս, ստացվում է 7000 հոգի: 7000 հոգին, որոնք առկա են ցուցակներում, ֆիզիկապես գոյություն չունեն»,-ասաց նա։