Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Սպասում էին բացակա պատգամավորներին (видео)

Թեեւ ԱԺ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով, սակայն խորհրդարանի ընդունարանում նրանց էին սպասում բանակում խաղաղ պայմաններում զոհվածների ծնողները: Դեռ անցած տարվա սեպտեմբերին խմբակցությունների ներկայացուցիչները զոհվածների հարազատներին խոստացել էին քննել նրանց որդիների քրեական գործերը եւ հետամուտ լինել արդար քննությանը: Ծնողները հանդիպում են պահանջում ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ պատգամավոր Հրայր Կարապետյանի հետ եւ ամեն օր պատրաստվում են գալ ԱԺ: Իսկ մինչ ԱԺ գալն, այսօր նրանք եղել են նաեւ Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ: