Հայաստանի քաղաքագետների միությունում (видео)
Поддержи А1+!«Ժառանգություն» կուսակցությունը, որը միացել էր այն հայտարարությանը, որով ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ ստորագրում է Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ ձեւավորելու մասին փաստաթղթի տակ, կարծես հետ է կանչում իր ստորագրությունը։ Այս պահին ՀՔՄ-ում տեղի ունեցող նիստի ժամանակ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ իրենք կմիանան, եթե հայտարարության տակ դրվեն քաղաքական ուժերի առաջին դեմքերի ստորագրությունները։ Նիստը կարծես թե վերածվում է բանավեճի։ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե այնքան էլ չվստահելով հայտարարությունը ստորագրած ուժերի խոստումներին՝ իրենք այս ընտրապայքարում քննադատության թիրախ ընտրել են կոալիցիոն ուժերից ՀՀԿ-ին։ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, թե սա հենց իրենց տարբերությունն է՝ ակնարկելով, թե իրավիճակի համար պատասխանատու է նաեւ ԲՀԿ-ն։ Բանավեճ է սկսվել նրանց երկուսի միջեւ։ Լեւոն Զուրաբյանն ասաց,որ դեմ չէ այս Ռուբեն Հակոբյանի առաջարկին, բայց անհրաժեշտություն չի տեսնում։ Ռուբեն Հակոբյանը պնդում է, որ ստորագրի մասնավորապես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Ռուբեն Հակոբյանը ցտեսություն հայտնեց ու հեռացավ, թե կմիանան, երբ իր առաջարկը ընդունվի