Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

ԱԺ նիստը տևեց 1 րոպե (видео)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր նիստը բացված հայտարարելուց մեկ րոպե անց հրաժեշտ տվեց գործընկերներին։ Ինչպես երեկ, այսօր եւս քվորում չկար։ Շարմազանովից բացի ներկա էին Տիգրան Թորոսյանը եւ Համլետ Զաքարյանը։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվելու է 3 ժամ։ Եթե քվորում չապահովվի, ինչը սպասելի է, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստը կհայտարարի չկայացած: Ի դեպ, Շարմազանովը երեկ «Ա1+»-ի հետ զրույցում նորմալ էր համարել այս բացակայությունները՝ նախընտրական քարոզարշավի հետ կապված։