Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ա. Մանուկյանը նախընտրական ենթաշտաբ չունի (видео)

Թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը մինչ օրս նախընտրական շտաբ չունի: «Բոլոր այն մասնավոր սեփականատերերը, որոնք ինտերնետում կամ խանութների վրա հայտարարություն էին տարածել վարձակալության համար, հրաժարվեցին, իմանալով, որ ՀԱԿ շտաբ է լինելու: Բոլորի պատասխանը եղել է, որ ներող կլինեք, հերներս կանիծեն, ուզո՞ւմ եք տնից-տեղից զրկվենք»,-ասաց նա։ Որպես շտաբ Արամ Մանուկյանի համար ծառայելու է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության գրասենյակը: Իսկ որպես ենթաշտաբեր կծառայեն նրա համախոսների բնակարանները: Ինչեւէ, թիվ 4 ընտրատարածքում առաջադրված 5 թեկնածուներից Արամ Մանուկյանը միայն երկուսին է իրեն մրցակից համարում՝ երկուսն էլ ՀՀԿ-ական են՝ Արտակ Սարգսյանն ու Արմեն Եփրեմյանը: «Ժառանգության» թեկնածուին նա չի համարում մրցակից։ Նա անդրադարձավ նաեւ այն լուրերին, թե ՀԱԿ-ն այս ընտրություններում համագործակցում է ՀՀԿ-ի հետ. «Կինոյի ժանրից է, որ ՀԱԿ-ը, ամենահալածված, ամենատուժած, ամենածանր տարիներ անցկացրած քաղաքական ուժը իրեն ոչնչացնող, իր երկիրը կործանողի հետ կարող է հանկարծ գնալ համագործակցության, բացառվում է»: