Պետք է պատասխանատվության ենթարկվի (видео)
Поддержи А1+!Սերժ Սարգսյանի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը պետք է պատասխանատվության ենթարկվի: Այս պահանջով մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում նախագահական նստավայրի մոտ: Բնակիչների պատմելով` Հովհաննես Հովսեփյանն ապօրինաբար ձեռք է բերել Արամի 72-80 նորակառույցի բոլոր բնակարանները, որոնք արդեն սեփականտերեր ունեին: «Փետրվարին եկել է ստուգումների՝ իմանալով, որ խնդիր կա։ փոխանակ իրավապահ մարմիններին հայտնելու, կատարել է հանցագործության պարտակում, չարաշահելով դիրքը` ստացել է 24 բնակարան, 1 բիզնես տարածք եւ 27 ավտոտնակ»,- ասաց խաբված բնակիչ Սոնիկ Մաղաքյանը Փողոց դուրս եկած բնակիչները հիշեցնում է, որ «Գաբբնակշին» կառուցապատող ընկերությունն իրենց արդեն իսկ խաբել էր` մի քանի անգամ վերավաճառելով իրենց բնակարանները. Բողոքի ակցիայի մասանակիցներին այսօր մոտեցավ միայն ԱԺ-ում Սերժ Սարգսյանի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուկյանը: Պարզվեց` խաբված բնակիչները նրան վաղուց էին դիմել, սակայն որեւէ պատասխան չէին ստացել: Կարճ ժամանակահատվածում իրենց սեփականության իրավունքը չվերականգվելկու դեպքում Արամի 72-80 շենքի բնակիչները խոստանում են վրաններ տեղադրել Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ , անժամկետ հաացդուլ հայտարարել, ինչպես նաեւ դիմել այլ ծայրահեղ քայլերի՝ անգամ պառկել Սերժ Սարգսյանի մեքենայի տակ։