Բանակը «Մարտի 1»-ին չի՞ խառնվել (видео)
Поддержи А1+!«Սուտ է, թե Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Արտակարգ իրավիճակի ռեժիմի մասին» օրինագծին»,-ասում է փաստաբան Վահե Գրիգորյանը։ Նա բացատրում է. «Բովանդակային առումով այդ հանձնաժողովը ավելի շատ մտահոգ է եղել այդ փաստաթղթով, քան համաձայն է եղել կամ դրական եզրակացություն է տվել» Օրինագծի հանրային քննարկմանը Վահե Գրիգորյանն ասում է, որ օրինագծում հակասություն կա զորակոչի եւ զինված ուժերի ներպետական խնդիրներին զինվորի մասնակցության տրամաբանության մեջ։ «18 տարեկան դարձած քաղաքացին զորակոչվում է Հայրենիքին պաշտպանելու նպատակով, սակայն գործարկվում է եւ մենք ունենք արդեն այդ փորձը գուցեեւ իր ծնողների դեմ»,- ասաց նա՝ նկատի ունենալով 2008թ մարտի 1-ի դեպքերը։ Այս օրենքի գլխավոր ծուղակն այն է, որ, ըստ Վահե Գրիգորյանի, աշխատանքներ են տարվում, որպեսզի Հավաքական անվտանգության պայմանագրի երկրների զինված ուժերը անդամ երկրում արտակարգ իրավիճակների դեպքում ներգրավվեն իրավիճակի վերացման գործին «Անհրաժեշտ է, որ կառավարությունը հստակ պատասխան տա առ այն, որ նման օրենքի ընդունումը ոչ մի կերպ չի նշանակում պատուհան այլ օտար երկրների զինված ուժերի կողմից Հայաստանի ներքաղաքական իրավիճակին միջամտելու համար»,- հայտարարեց նա։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Կարեն Հակոբյանն ասում է, թե այնպես չէ, որ իրենք այս օրինագիծն ընդունելիս հիմնվում են Վենետիկի հանձնաժողովի եզրակացության վրա, Սահմանադրությունն է թույլ տալիս զինված ուժերին ներգրավել ներքաղաքական գործընթացներին Խաղաղ որեւէ հավաք նույնիսկ առանց համապատասխան ծանուցման չի կարող ցրվել, -ասում է պարոն Հակոբյանը։ Ցրելու դեպքում էլ, ըստ նրա, բանակը չի ներգրավվի։ Նրան հիշեցրեցին մարտի 1-ի մասին։ Նախարարության ներկայացուցիչը բառացիորեն ասաց. «Մարտի մեկյան դեպքերին զինված ուժերը մասնակցություն չեն ունեցել»։ Քննարկման մասնակիցները տեղեկացրեցին, որ դահլիճում մարտի 1-ին սպանված զինծառայողի ծնող կա եւ պետք է զգույշ լինել հայտարարություններում։ Ի դեպ, նա Կարեն Հակոբյանը բառացիորեն ասաց նաեւ հետեւյալը՝ նախագահը արտակարգ դրություն է հայտարարում իրավիճակից թելադրված պայմանների դեպքում։ Հարց հնչեց՝ ո՞ր օրենքում է գրված նման բան։ «Չեմ հիշում», -ասաց Կարեն Հակոբյանը։