A
A
Բոստանջյանին դուր է եկել ՀՅԴ ծրագիրը (видео)
Поддержи А1+!Դաշնակցության այսօր ներկայացված նախընտրական ծրագիրն անչափ դուր է եկել «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակում չընդգրկված պատգամավոր Վարդան Բոստանջյանին։ «Հասարակությունն էլ պետք է պատրաստ լինի այսպիսի ծրագրերը կենսագործելուն»,- ասաց նա։ Մինչեւ նախընտրական ծրագիրը հրապարակելը, Դաշնակցությունը պարոն Բոստանջյանին հնարավորություն է տվել ծանոթանալ դրան։ Ինքն, իհարկե, ծրագրում որեւէ տող չի ավելացրել կամ պակասեցրել։ Սակայն հնարավո՞ր է, որ ԲՀԿ ցուցակից դուրս մնացած պատգամավորը այսուհետ դառնա դաշնակցական. «Ընդհանրապես չեմ մտածել էդ վերաբերյալ»։ Ի դեպ, պարոն Բոստանջյանին այսօր Դաշնակցությունը հնարավորություն էր տվել հրապարակավ ամբիոնից արտահայտել իր տեսակետը կուսակցության նախընտրական ծրագրի մասին։