Դաշնակցությունը ներկայացրեց իր ծրագիրը (видео)
Поддержи А1+!Ազգային Ժողովում մեծամասնություն ունենալու դեպքում Դաշնակցությունը մտադիր է կրկնակի ավելացնել նվազագույն աշխատավարձը արդեն 2013 թվականին։ «Նվազագույն աշխատավարձը արդեն 2013 թվականին մեր հաշվարկներով կարող ենք հասցնել 63 հազար դրամի՝ ներկայիս 35 հազար դրամի փոխարեն»,-ասաց ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանյանը՝ կուսակցության քարոզարշավի մեկնարկին։ Որտեղի՞ց երկրին այդքան փող։ Ազգային Ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը գիտի առնվազն 850 միլիարդ դրամի տեղը, որը ստվերում է։ Ի դեպ, պատգամավորն այն կարծիքին չէ, որ ստվերում գտնվողները հենց այդքան գումար են գողանում պետբյուջեից. «Դրա մի մասը կարող է գողություն լինել, բայց ամբողջությամբ գողություն չէ»։ Պարոն Մինասյանն ասում է, որ Դաշնակցությունն է ստվերը գնահատում 850 միլիարդ դրամ, միջազգային կառույցները մեր պետբյուջեի հնարավորություններից 2-3 անգամ շատ գումար են ասում։ Ըստ դաշնակցական պատգամավորի, ստվերի գոնե 10 տոկոսը հրապարակ բերելով՝ կուսակցությունը իշխող քաղաքական ուժ դառնալով,կարող է բյուջեի եկամտային մասը դարձնել 2 տրիլիոն դրամ «Եթե 2013-ին մենք ունենում ենք 350 միլիարդ դրամի հավելյալ մուտք մեր պետական բյուջե, այս գումարները նորից պետք է մտնեն տնտեսություն։ Այս եկամուտների , հավելյալ գումարների ամբողջությունը 5 տարվա կտրվածքով կազմելու է 2 տրիլիոն դրամ»,- բացատրեց նա։ Պատգամավորն ասաց, որ իշխանության գալու դեպքում Դաշնակցությունը համատարած հետապնդումներ չի սկսելու անցյալ տարիներին մեր պետական բյուջեն մսխած գործարարների նկատմամբ. «Եթե իր ճկունության հաշվին, խելքի շնորհքի հաշվին՝ առանց հանցագործություն կատարելու, գտել է օրենքում այնպիսի բացեր, որոնցով աշխատել է եկամուտ հավելյալ եւ դրա դիմաց չի վճարել հարկեր, մենք այդպիսի մարդու նկատմամբ, պարզ է, չենք հետապնդի եւ քրեական պատասխանատվության չենք ենթարկի»։