Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Բանավեճի հրավիրեց Սամվել Ֆարմանյանին (видео)

Ինչո՞ւ է ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը ցանկանում պատգամավոր դառնալ. «ՀԱԿ որոշումն է, հնարավորինս շատ ընտրատարածքներում առաջադրել պատգամավորի թեկնածուներ՝ ցույց տալու համար մեր վճռականությունը, ջարդելու ընտակեղծիքի մեքենան և հաղթելու ընտրություններում»: Վլադիմիր Կարապետյանը մեծամասնական կարգով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում: Նրա մրցակիցն է ՀՀԿ-ական, Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, որն ասյսօր միայն հեռախոսով համաձայնվեց զրուցել մեզ հետ: «Որպես պատգամավորության թեկնածու ես անելու եմ հնարավորն ու անհնարը, որպեսզի մեր տարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրությունները քաղաքակիրթ ընտրապայքարի հունով անցնեն և լինի օրինակելի ընտրապայքար»,- հայտնեց Սամվել Ֆարմանյանը։ Թիվ 2 ընտրատարածում Սամվել Ֆարմանյանն ունի 37 շտաբ,Վադիմիր Կարապետյանն ընդամենը 4-ը։ Պարոն Կարապետյանն ասօր լրագրողների ներկայացությամբ բանավեճի հրավիրեց Սամվել Ֆարմանյանին: Վերջինս «Ա1+»-ի հետ զրույցում ընդունեց հրավերը, «Ես պատրաստ եմ, մեծ սիրով, շատ մեծ սիրով, ոչ մի խնդիր չեմ տեսնում» Ի դեպ. լուրերը, թե Սամվել Ֆարմանյանին աջակցելու է ՀՖՖ նախագահ, թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Ռուբեն Հայրապետյանը, ապա դա Վլադիմիր Կարապետյանին ամենեւին չի մտահոգում: «Մեկը լիներ՝ Ռուբեն Հայրապետյանին պաշտպաներ»,-ասաց Վլադիմիր Կարապետյանը: