Ընտրազանգվածի ակնկալիքները (видео)
Поддержи А1+!Ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներից ամեն 10-րդն այսօր սոցիալական աջակցություն է ակնկալում: Սա ցույց է տվել Ահարոն Ադիբեկյանի վերջին ուսումնասիրությունը Նրա կանխատեսումներով ընտրություններին առավելագույնը կմասնակցի ընտրողների 65 տոկոսը, որից 15 տոկոսը չի սիրում ոչ ընդդիմությանը, ոչ էլ իշանություններին: Ընտրությունից ընտրություն ոսցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը քաղաքացիական գիտակցության աճ է արձանագրում. «Համարել, որ ընտրողը ընդամենը մի դատարկ գլուխ է՝ դատարկ գրպաններով, գրպանը փող գցես, նա իր ձայնը կտա, հեքիաթ է»: Սոցիոլոգը համոզված է, որ նախորդ տարիների համեմատ մայիսի 6-ի ընտրությունների քրազարշավն ավելի գրագետ է կազմակերպվելու։ Իսկ ընտրակաշառքի դեպքերը նվազելու են եւ այլ քողի տակ են մատուցվելու: Ինչ վերաբերում է որոշ կուսակցությունների այն հայտարարություններին, թե իրենք ԱԺ-ում մեծամասնություն են կազմելու պարոն Ադիբեկյանը շտապեց հիասթափեցնել. «Դա մեզ մոտ նման է «գազելներին»` 13 նստատեղ է, 29 հոգով գնում են»: