Թանկացում չի գրանցվել (видео)
Поддержи А1+!Մայրության եւ գեղեցկության տոնը շնորհավորելուց բացի «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը եւս մեկ լուր ավետեց. «Այս անգամ մեզ հաջողվել է առանց ցնցումների ու հանգիստ պայմաններում նշել Սուրբ Զատիկը»։ Ձվի թանկացում չի եղել։ Սպառողների ասոցիացիայի նախագահն այսօր կրկնակի ուրախ էր, քանի որ նախապես կանխատեսել էր. Զատիկից առաջ ձվի թանկացումներ չեն լինելու: Այս օրերին արտադրողները խանութներին ձուն հանձնել են 30-45 դրամով, վաճառքի գինը տանատնվում է 50-60 դրամի սահմաններում. «Այնպես որ այս անգամ մենք էժան պրծանք: բայց դա չի նշանակում, որ գների տեմպը մեր երկրում դադարել է»: Ըստ նրա` եթե Զատիկի տոնն այս անգամ կարողացանք բարեհաջող հաղթահարել, դա դեռ չի նշանակում, որ ապագայում առաջին անհրաժեշետության ապրանքների թանկանցումներ չեն սպասվում: Արմեն Պողոսյանը չի բացառվում, որ ընտրություններից հետո լինի թանկացումների նոր ալիք։