Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Արթուր Աբրահամը դատարկաձեռն չէր եկել (видео)

«Հայաստանում կան մարդիկ, որոնք իմ դուրը չեն գալիս: Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր կեղտոտում են բնությունը: Քաղաքների փողոցներում ամեն մի աղբ գցելու համար հարկավոր է 5000-ական դրամով տուգանել կարգ խանգարողներին, որպեսզի բոլորը սկսեն մաքուր պահել շրջապատը» - այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսին հայտարարեց Գերմանիայում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Նա նշեց, որ Երեւան է ժամանել մեկ շաբաթով` հանգստանալու, հարազատներին տեսնելու եւ դրական նոր լիցքեր ստանալու համար: Միաժամանակ նա մի քանի ծրագրեր ունի։ «Մենք վերջերս «Ներքին Չարբախ» հիմնադրամ ենք ստեղծել, որը հիմնականում գործելու է Գերմանիայում: Մեր նպատակն է գումարներ հավաքել եւ Չարբախում կառուցել սպորտի եւ մշակույթի կենտրոն: Թաղապետարանն արդեն տրամադրել է հողատարածք: Ճիշտ է, կենտրոնի կառուցմամբ կսկսեմ զբաղվել մի քանի տարի անց, քանի որ բռնցքամարտը ժամանակ չի թողում այլ գործերով զբաղվելու համար»,-ասաց նա։ Խոսելով առաջիկա ծրագրերից՝ Արթուր Աբրահամը նշեց, որ այս ամսվա վերջից սկսելու է պատրաստվել օգոստոսի 25-ին նշանակված մրցամարտին: «Մարտը մտադիր եմ ացկացնել կամ Բեռլինում, կամ Համբուրգում: Մրցակիցս կորոշվի Ռոբերտ Շտիգլից - Ջորջ Գլոս մրցամարտից հետո: Կարծում եմ, կհաղթի առաջինը, քանի որ գերմանացի բռնցքամարտիկը, ըստ իս, ավելի ուժեղ է, քան բրիտանացի բռնցքամարտիկը»: Լրագրողների այն հարցին, թե արդյոք պատրաստվում է առաջիկայում ամուսնանալ, 32-ամյա մարզիկն ասաց: «Կա անակնկալ: Շուտով կտեղեկացնեմ այդ մասին: Ինչ վերաբերում է իմ եւ հեռուստալրագրողուհի Գոհար Գասպարյանի հարաբերություններին, ապա մենք շատ մոտ մտերիմներ ենք եւ իրար շատ լավ ենք ճանաչում»: