Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Բագրատյանը ՀՀԿ ծրագրի մասին (видео)

Իշխանության փոխարեն ՀԱԿ-ն է իրականում բացատրում երկրի իրական վիճակը: Գնահատելով քարոզարշավի իրենց մասնակցությունը` այսօր հայտարարեց ՀԱԿ անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա` իշխող ՀՀԿ-ի ծրագրային դրույթներն անիրատեսական են: Տնտեսագետի խոսքերով` դա են մասնավորապես վկայում նորաստեղծ ընտանիքներին բնակարանի ու ավտոմեքենայի վերաբերյալ ՀՀԿ խոստումները: Հրանտ Բագրատյանը խորհուրդ է տալիս կարդալ եւ ՀԱԿ-ի, եւ ՀՀԿ-ի ծրագրային դրույթներն ու համեմատել, թե որն է իրատեսական: ՀՀԿ ծրագրում նա զավեշտալի կետերի էլ է հանդիպել.«Մենք մեջքով կանգնած ենք գյուղացու կողքին՝ արձակագիր Րաֆֆու նման էլի: Կամ այսպիսի արտահայտություն` իրավական համակարգը մարդու համար է: Ինչքան գիտեմ` գազանների աշխարհում իրավական համակարգ չի լինում»: Ըստ նրա` ՀԱԿ-ն իր քարոզարշավի ժամանակ խոսում է կոնկրետ ծրագրերից ու կարողանում է առանց դպրոցներ փակելու, մարդկանց ստիպելու, բազմամարդ հանրահավաքներ անցկացնել: Սա այն դեպքում, երբ պարոն Բագրատյանի ասելով, իշխանությունների կողմից խոչընդոտներն ակնհայտ են. «Ամենուրեք միլիցիա, աչքի լույսի պես հետեւում է»։ Անդրադառնալով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀԱԿ անդամների նկատմամբ բռնություններին` Հրանտ Բագրատյանը գնահատեց իբրեւ վախի դրսեւորում, ասելիքի բացակայություն։