Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Անձնագրերի պակաս չի լինի (видео)

Մի քանի օրից բոլոր քաղաքացիները կարող են անձնագրեր ստանալ։ Այսօր խոստացավ անձամբ ՀՀ ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը. «Անձնագրերի սղություն կա, սակայն սղությունը պայմանավորված է նրանով, որ ոչ թե կեղծ անձնագրեր են տպագրվում, այլ նրանով, որ աճել է անձնագրերի պահանջարկը»։ Ըստ պարոն Քոչարյանի՝ նոր անձնագրերը Ֆրանսիայից Երեւան կհասնեն այսօր։ Հանրապետությունում անձնագրերի նկատմամբ պահանջարկի աճը Հովհաննես Քոչարյանը համարում է անկանխատեսելի: «Այսինքն հազարավոր քաղաքացիներ,ովքեր 1990-ին եւ 96-ին փաստաթղթավորվել են անձնագրով, դիմում են եւ իրենց անձնագիրը փոխում են, աձնագրավորվել են»,-ասաց նա։ Աձնագրերի եւ վիզաների վարչության պետն այսօր անդրադարձավ նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ մասնավորապես ընտրողների ցուցակներին: Նա վստահեցրեց, որ նախորդ ընտրությունների հետ համեմատ, այս անգամ ցուցակների անճշտությունների հետ կապված ահազանգերը նվազել են: Իսկ ցուցակներում տեղ գտած որոշ անճշտությունները, ըստ Հովհաննես Քոչարյանի, չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Այսօրվա դրությամբ՝ պաշտոնական տվյալներում Հայաստանում կա 2 մլն 482 հազար 593 ընտրող: