Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Գ.Առուստամյան. Կազմակերպիչը Ս.Ալեքսանյանն է (видео)

«Երեկ թիվ 7 ընտրատարածքում ՀԱԿ ներկայացուցիչների վրա հարձակված հրոսակախումբը նույն տարածքում մեծամասնական կարգով առաջադրված ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մարդիկ են»,-այսօր հայտարարեց թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական կարգով ինքնաառաջադրված, ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանը։ Պատգամավորության թեկնածուն այսօր մամլո ասուլիսի դիմեց ԿԸՀ-ին՝ պահանջելով արձանագրել երեկ Սվաճյան փողոցում տեղի ունեցած միջադեպը։ «Ես պահանջում եմ հանել Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից: Նաև հայտարարում եմ, որ այս ամենի պատասխանատուն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն է»,-նշեց Առուստամյանը: Այսօր Գայանե Առուստամյանը հրավիրել էր նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկու միջազգային դիտորդների, որոնք հրաժարվեցին որևէ մեկնաբանությունից, ասելով, որ իրենք միայն արձանագրում են և եկել են լսելու: «Ես պահանջում եմ Եվրոպայի Ժողովրդական կուսակցությանն արձագանքել այս միջադեպին, ինչպես նաև արձագանք եմ ակնկալում նաև ԵԺԿ անդամ «ՕԵԿ» և «Ժառանգություն» քաղաքական ուժերից, նրանք պետք է գնահատեն այս իրավիճակը»,-ասաց Գայանե Առուստամյանը: Հիշեցնենք, որ երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ: