«Դաշնակցությունը հայ կնոջ տղամարդն է» (видео)
Поддержи А1+!Դաշնակցությունը հայ կնոջ տղամարդն է,-ազդարարում է համամասնական ցուցակի կին ներկայացուցիչը Նունե Պետրոսյանը. «Կանգնենք մեր տղամարդու՝ Դաշնակցության կողքին»։ 4 երեխայի մայր Նունե Պետրոսյանը եղեգնաձորցիների հետ երեկվա հանդիպման ժամանակ հիշեցրել է՝ Դաշնակցությունը 122 տարեկան է։ Ըստ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի, Դաշնակցությունը գալիս է մտածելու հայ ժողովրդի մասին. «Ոչ ոք չի մտածում, որ երիտասարդի համար պետք է ասպարեզ ստեղծի, գործ ստեղծի»։ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եղեգնաձորցիներին հիշեցնում է՝ գալու են կեղծ ազգայնականներ եւ քարոզելու են ազգային արժեքների մասին։ « Չի կարող խոսել էնպիսի քաղաքական ուժ ազգայինի մասին, որ թքած ունի որ մեր ազգը էսօր իր հայրենիքից թողնում, հեռանում է»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Նրան զվարճացնում է կուսակցություններից մեկի՝ հավատալու եւ փոխվելու մասին կարգախոսը. «Դու քեզ չես կարողանում փոխես, ուրիշին ո՞նց ես փոխելու»։ Գերագույն Մարմնի ներկայացուցիչը դիմում է եղեգնաձորցիներին՝ հեղափոխությու՞ն եք ուզում՝ թույլ մի տվեք, որ ձեր քվեն կեղծեն կամ օգտագործեն։