A
A
Վերադարձան հաղթանակով (видео)
Поддержи А1+!Հայ պատանի երաժիշտները Մոսկվայից վերադարձել են միանգամից երկու հաղթանակով: Հայաստանի երաժշտական դպրոցներից միայն երկու հոգի՝ երգչուհի Մարիա Միքայելյանը և դաշնակահար Մարտին Շահբազյանը կարողացան մասնակցել Մոսկվայում կայացած 9-րդ «Բաց Եվրոպա» մանակապատանեկան փառատոնին: Նախապես որոշված էր, որ փառատոնին Հայաստանը պետք է ներկայացնի 5 երեխա: Մարիա Միքայելյանը բացատրում է. « Դիմել ենք կազմակերպությունների, մեր օլիգարխներին, բայց ոչ մեկն օգնություն ցույց չտվեց»։ Հայ պատանիները Մոսկվա մեկնեցին միայն փառատոնի կազմակերպիչների օգնությամբ: Այս տարվանից «Բաց Եվրոպա» փառատոնը կոչվում է «Բաց մոլորակ»` հաշվի առնելով մասնակից երկրների թվի աճը: