A
A
Ա.Բաղդասարյան.Գյուղը կանգնի գերան կկոտրի (видео)
Поддержи А1+!«Գյուղը կանգնի գերան կկոտրի», այս ասացվածքով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը այսօր դիմեց փոքր եւ միջին բիզնեսի ներկիայացուցիչներին. «Միասնական պետք է լինենք, մեր գաղափարները, քարոզենք, ներկայացնենք, տարածենք, որպեսզի ունենանք մեծ թվով համախոհներ, որպեսզի առաջիկա ընտրություններում տոնենք մեր հաղթանակը»։ Առաջիկա ԱԺ-ում հայտնվելուց հետո ՕԵԿ-ը խոստանում է նոր օրենք մշակել։ Օրենսդրորեն պետք է ամրագրվի՝ փոքր եւ միջին ձեռնարկատերերը աշխատելու են հաստատագրված արտոնավճարով, որը տարեկան չպետք է գերազանցի 60 հազար դրամը: «Դա նրանց կազատի բազմաթիվ արհեստական բյուրոկրատական քաշքշուկներից՝ հաշվապահներ պահելու, տարբեր թղթեր ներկայացնելու եւ այլն եւ այլն»,-ասաց Արթուր Բաղդասարյանը։