Ոստիկանությունը կտրուկ կարձագանքի (видео)
Поддержи А1+!Հայ հանրության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ դեռեւս շատ ցածր է: Այսօր Երեւանում հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը: «Այս հարցում ոստիկանության աշխատաոճը շատ կարեւոր է, որպեսզի հանրության վստահությունն իր նկատմամբ ամրապնդվի: Դա շատ կարեւոր է, որպեսզի ապագայում Եվրամիության հետ համագործակցության ժամանակ իրականացվի ավելին ավելիի դիմաց սկզբունքը»,-ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայա Հրիսթեան։ Այն, որ ոստիկանության դերը մեծ է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար՝ ընդունում է է նաեւ Հայաստանի ոստիկանությունը եւ այդ նպատակով այսօր կլոր սեղան էր հրավիրել։ Կլոր սեղանի մասնակիցներից ՀԱԿ-ի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Տիգրան Սեդրակյանը նկատեց, թե ընտրախախատումների վերաբերյալ ահազանգեր արդեն հնչել են, սակայն. «Դեռեւս մի դեպք չի բացահայտվել ընտրակաշառքների վերաբերյալ»։