Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Նախարարն երկու գործ է անում (видео)

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ոչինչ չի խանգարում մասնակցելու մայիսի 6-ի խորհրդարանի ընտրությունների ՀՀԿ քարոզարշավին. «Ընդգրկված եմ քարոզչական որոշակի խմբում, եւ ինձ առաջիկայում կտեսնեք որոշ վայրերում, որոշ ընտրատարածքներում քարոզչություն իրականացնելիս»,- «Ա1+»-ին ասաց նա։ Նախարար Թովմասյանը քարոզչության ընթացքում կշարունակի պաշտոնավարել որպես Արդարադատության նախարար: «Ընտրական օրենսգիրքը» նրան այդ հնարավորությունը տալիս է, քանի որ հստակ սահմանված են այն պաշտոնյաների ցանկը, որոնք քարոզչությանը մասնակցելիս պարտավոր են արձակուրդի գնալ: Իսկ Արդարադատության նախարարի աթոռը քաղաքական պաշտոն է. «Քաղաքական պաշտոններ զբաղեցնողի վրա չի տարածվում սա, բայց կա որոշակի սահմանափակում, որ նախընտրական քարոզչություն չես կարող իրականացնել քո պաշտոնական լիազորություններն իրականացնելիս»