Կոմունիստները կհաղթեն, եթե... (видео)
Поддержи А1+!Մայիսի 6-ի ընտրություներում ՀԿԿ կհաղթի, եթե. «Քվեատուփի մոտ արդար լինեն, որ իրենք իրենց խիղճը չվաճառեն»,- ասում է ՀՀԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ Նա այսօր հանդիպում էր պատերազմի եւ աշխատանքի վետերաններին։ Նրա կարծիքով հայ մարդն այսօր պարտավոր է ընտրել կոմկուսին,որ «իրենց երեխան կողքից չփախչի, անկիրթ չմնա»։ Այսօր կոմունիստների հանդիպումն այն մարդկանց հետ էր, ովքեր կարոտախտով են հիշում խորհրդային տարիները: Աշխատանքի եւ պատերազմի վետերան 89 -ամյա Ռաֆայել Սաղաթելյանը արդեն 60 տարի է աշխատում է Պոլիտեխնիկական ինստիտուտում եւ վստահեցնում է խորհրդային տարիներին առաջընթաց կար բոլոր ոլորտներում: Այսօր, ըստ նրա, հակառակն է։ Պատերազմի եւ աշխատանքի վետերանը մեծ հպարտությամբ է հիշում, որ իստիտուտի շրջանավարտները գնահատված էին ամբողջ Խորհրդային միությունում Ի դեպ կոմունիստական կուսակցությունը քարոզարշավի ընթացքում հանրահավաքներ չի կազմակերպելու ։ «Ժողովուրդը սոված է, իսկ որոշ կուսակցություններ հրավառություններ են կազմակերպում, երգ ու երաժշտություն, դրսից բերած դերասաններ»,-ասաց Ռուբեն Թովմասյանը։ Կուսակցությունն իր համակիրների հետ շփվելու է դեմառդեմ՝ բակերում: