Ռազմաարդյունաբերական համագործակցությունը կխորանա (видео)
Поддержи А1+!Այսօր՝ ժամը 10:00-ից Երեւանում տեղի է ունենում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՀԱՊԿ ՌՀՄՀ) հայկական և ռուսական ազգային մասերի համատեղ ընդլայնված նիստը: Նիստին մասնակցում են ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ ՌՀՄՀ հայկական մասի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը, ՀԱՊԿ ՌՀՄՀ ռուսական մասի նախագահ, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Իգոր Կարավաևը, ինչպես նաև ՀԱՊԿ ՌՀՄՀ հայկական և ռուսական ազգային մասերի ու ՀԱՊԿ ՌՀՄՀ կից Գործարար խորհրդի անդամները, հրավիրված այլ անձինք: Նիստի բացմանը ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նիստին քննարկվելու են Հայաստանի տարածքում սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման ու տեխնիկական սպասարկման համատեղ ձեռնարկությունների ստեղծման բնագավառում համագործակցության հարցերով ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՌՀԴԾ/ФСВТС) միջև 2010 թվականի օգոստոսի 10-ին կնքված Փոխըմբռնման հուշագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմատնտեսական համագործակցության բնագավառում գովազդա-ցուցահանդեսային գործունեության ոլորտում փոխգործակցության մասին 2007թ. հոկտեմբերի 6-ին ստորագրված Համաձայնագրի իրականացման շրջանակում Հայաստանի Հանրապետությունում գովազդա-ցուցահանդեսային գործունեության զարգացման հեռանկարների վերաբերյալ հարցերը: