Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Խաբեության արդյունքում մնացել ենք առանց տան» (видео)

«Խաբեության արդյունքում մնացել ենք առանց տան»,-այս մասին կառավարության շենքի մոտ բարձարաձայնում էին Էջմիածից Երեւան եկած Աշոտ Խուդոյանն ու իր կինը: Աշոտ Խուդոյանի խոսքերով, իրենց տնից զրկել են հարազատ մայրն ու քույրը դեռեւս 1976թ, սակայն այդ մասին միայն 5 տարի առաջ են իմացել. «Նոտարական գրասենյակի հետ համագործակցելով պապիս կտակը կեղծել են, դարձրել են իրենց անունով» Խուդոյան ընտանիքը դիմել է դատարան, պահանջելով վերանայել կեղծված փաստաթղթերը: Նրանք պնդում են, որ կտակը փոխելիս կեղծվել է նաև հանգուցյալ պապի ստորագրությունը։ Խուդոյանները հանդիպում են պահանջում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Իսկ ինչպես յուրաքանչյուր հինգշաբթի, այսօր էլ կառավարության շենքի մոտ էին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը, Բուզանդի, Արամի, Եկմալյան և Սարյանի փողոցների խաբված բնակիչները։ Այսօր նրանց էր միացել նաև Ռիմա Սահակյանը, որի պահանջը մեկն էր` հանդիպել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Տիկին Սահակյանի որդին`Հրաչ Սահակյանը, մեղադրվում է սպանության մեջ, սակայն մայրը վստահեցնում է՝ նա անմեղ է, Սպանության գործով դատապարտված 4 երիտասարդներ` Հրաչ Սահակյանը Զավեն և Վլադիմիր Մկրտչյանները, Սերոբ Տեր-Մելիքսեթյանն գտնվում են Արթիկի քրեակատարողական հիմնարկում: Հրաչ Սահակյանը և Զավեն Մկրտչյանը դատապարտել են 15 տարով, իսկ մյուս երկու երիասարդներին` 10: Ռիմա Սահակյանը դիմել է թե Սերժ Սարգսյանին, թե Տիգրան Սարգսյանին, սակայն ապարդյուն: