Ծառուկյանը ձայն չխնդրեց (видео)
Поддержи А1+!ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է՝ քաղաքականություն է մտել ոչ թե իր անձնական խնդիրները լուծելու, այլ ապագայի համար: ԲՀԿ առաջնորդ այսօր հանդիպեց Արարատի մարզի Այնթափ համայնքի բնակիչների հետ եւ նրանց հորդորեց մայիսի 6-ին ընտրել իրենց կամքով եւ ոչ թե գյուղապետերի հրահանգով. «Նրանք իրենք կաշին փրկելու համար են անում, իրենց տեղը ամրապնդելու համար»։ Այսօր Աինթափում Գագիկ Ծառուկյանին ուղեկցում էր «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Նա իր համագյուղացիներին կոչ արեց ընտրել կոալիցիայի անդամ ԲՀԿ-ին, որին իշխանություն չի համարում: «Եթե այս իշխանությունները այս որակով վեարարտադրվեն, համոզված եղեք, որ մոտակա տարիներին ավելանալու է արտագաղթը եւ դրանից բխող բոլոր հետեւանքները»,-ասաց նա։ Ելույթներից հետո այնթափցիները շրջապատեցիին Գագիկ Ծառուկյանին, եւ սկսվեց նամակների եւ խնդրանքների տարափը: ԲՀԿ առաջնորդն այսօր չխուսափեց նաեւ լրագրողների հարցերից եւ վստահեցրեց. «Մմրցակցությունը ոչ թե ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ է, այլ բոլոր մասնակից կուսակցությունների , ամեն մեկն ուզում է իր հիմնական ծրագիրը ներկայացնի, իր թիմը ներկայացնի ու ժողովրդի վստահության քվեն ստանա»։