Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Ժառանգություն»-ը գնում է ՕԵԿ-ի ճանապարհով» (видео)

Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական կարգով ինքնաառաջադրված, լրագրող Գոհար Վեզիրյանը «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանին մրցակից չի համարում: Գոհարը նման հայտարարությունն արեց այսօր տիկին Բախշյանի ներկայությամբ. «Ընդդիմադիր ընտրազանգը հաստատ տիկին Բախշյանի օգտին չէ, որ քվեարկելու է։ Եւ իշխանությունը ի դեմս ինձ է տեսնում լուրջ մրցակցի »։ «Շատ կարևորում են Գոհար Վեզիրյանին»,- հեգնեց թիվ 12-ում առաջադրված Անահիտ Բախշյանը, ապա հաջորդեց այս զրույցը. -Նախանձո՞ւմ եք, տիկին Բախշյան: - Օ, այո Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված երկու կին թեկնածուներն էլ իրենց ընտրողների հետ հանդիպում են տնետուն։ Անահիտ Բախշյանն այսօր խոսեց նաև ընտրակեղծիքներից, տեղեկացնելով, որ իրենք գիտեն, թե որ կուսակցությունն ինչ միջոցների է դիմում. «Գյուղերում պարարտանյութ է բաժանում Բարգավաճը։ ՕԵԿ-ը շարունակում է մուրաբա բաժանել, կիրակի օրը Մեծամորում մեր քարոզարշավի ժամանակ, մեր համակիրներն ասացին, որ քիչ առաջ ՕԵԿ-ը դդումի մուրաբայով ժողովրդին տարավ քարոզարշավի»: Տիկին Բախշյանն այսօր խոստացավ պարգևատրել ընտրակաշառքի փաստն արձանագրողին. «Դրամական լուրջ պարգև եմ խոստանում այն լուսանկարի համար, որտեղ պատկերված կլինի կաշառք տվողը և կաշառք վերցնողը»: Ի դեպ, Անահիտ Բախշյանն այսօր անդրադարձավ նաև «Ժառանգություն», ԲՀԿ, ՀՅԴ եւ ՀԱԿ ձեւաչափով՝ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբ ստեղծելու և Ռուբեն Հակոբյանի այդ համաձայնությունից հրաժարվելուն.«Ինքը չի էլ մտել միասնական շտաբ։ Այդ միասնական վերջնական փաստաթղթի տակ չի ստորագրելու»։