Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Օսկանյանը տարօրինակ ոչինչ չի տեսնում (видео)

«Բարգավաճ Հայաստանի» անդամ Վարդան Օսկանյանը տարօրինակ ոչինչ չի տեսնում այն բանում, որ Գագիկ Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպում է զինված. «Հայաստանում եթե օրինական զենք կրելու իրավունք ունես, դա քո իրավունքն է կրելու»։ Նախկին արտգործնախարարի կարծիքով պետք չէ մեծ աղմուկ բարձրացնել նրանից, որ մի քանի օր առաջ՝ ապրիլի 13-ին Արմավիրում ընտրողների հետ հանդիպմանը ԲՀԿ առաջնորդը ներկայացել էր ոսկեզօծ ատրճանակը տաբատի մեջ խրած զենքով . «Դա պարոն Ծառուկյանի որոշումն է եղել այդ օրը այդպես գնալ ընտրարշավ»։ Պարոն Օսկանյանը տեսել է արմավիրյան նախընտրական արշավի կադրերը եւ համոզված է, որ տեսածը զենք էր, ոչ թե հեռախոս։ Ինչպես պնդում էին ԲՀԿ մյուս ներկայացուցիչները այդ օրը։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝հնարավո՞ր է, որ ընտրողների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն իրեն անվտանգ չի զգում «Դա պարոն Ծառուկյանին հարցրեք, բայց ես դրա մեջ մեծ բան չեմ տեսնում»,- ասաց Օսկանյանը։ Ի դեպ, նախկին արտգործնախարարը տեղյակ է նաեւ մարզերում տրակտորներ բաժանելու Գագիկ Ծառուկյանի պատրաստակամությունից, ինքը դա ընտրակաշառք չի համարում. «Գիտե՞ք, մեզ մոտ գարնանացան է, ինչ է, գյուղացին պետք է տուժի նրա համար, որ ընտրություններ կան» Վարդան Օսկանյանն ավելացրեց, որ տրակտորները դեռ Հայաստան չեն հասել, բայց հանրապետության 10 մարզերի գյուղացիներին կբաժանվեն անկախ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։