Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ընտրություններ` առանց հեղափոխության (видео)

Հայ Հեղափոխական դաշնակցությունը չի ուզում ընտրությունները վերածել հեղափոխության։ Իջեւանում պատգամավորի թեկնածու Արտյուշա Շահբազյանը հայտարարել է,որ կողմնակից են «Առանց կռվի առանց հեղափոխության, խաղաղ պարզապես քաղաքացի լինելով, հայրենասեր լինելովգնալ քվեարկել եւ մեր երկիրը բերել ուրիշ զարգացման փուլ»։ Իմաստուն ժողովուրդն ըստ նրա, իր ձայնը կտար 122 տարեկան կուսակցությանը, որը միշտ ի շահ ժողովրդի է: Դաշնակցական պատգամավորն արձանագրում է՝ դատարկվում են սահմանամերձ գյուղերը: Ովքե՞ր են մեղավոր դրա համար: Արտյուշա Շահբազյանն անուններ չի տալիս, բայց. «Եթե չփոխենք, վտանգված է, առաջիկա տարիները Հայաստանի համար կարող է լրջագույն կորուստների տարիներ լինել»: