Կոմունիստները նշեցին աշխատավորի օրը (видео)
Поддержи А1+!Հայաստանի կոմունիստական կուսակցությունը այսօր Երեւանի կենտրոնական փողոցներում ծածանեց կարմիր դրոշներ: Այսօր՝ աշխատավորի օրը Հայ կոմունիստները հայտարարեցին, թե երկիրը կարող է զարգացնել միայն աշխատող մարդն՝ իր կոմունիստական գաղափարներով: Հայ կոմունիստներն այսօրվա իրենց տոնական երթը մեկնարկեցին Սարյանի արձանի մոտից եւ հասան Ստեփան Շահումյանի հրապարակ: Հենց այստեղ էլ մեկնարկեց մայիսմեկյան հանրահավաքը: Հայաստանի թիվ մեկ կոմունիստ Ռուբեն Թովմասյանը հավաքվածներին կոչ արեց մեկ մարդու նման մասնակցել մայիսի 6-ի ընտրություններին եւ իրենց ձայնը տալ միայն կոմունիստներին: «Որ բանվորը, գյուղացին զգա, որ ինքը մենակ չէ, որ իր կողքին կանգնած է հզոր կոմունիստական կուսակցությունը, որը ամեն րոպե կարող է պաշտպան կանգնել նրան»,-ասաց նա։ Մայիսմեկյան միջոցառմանը մասնակցելու համար այսօր Երեւան էին եկել նաեւ մարզերի բնակիչները: Ի դեպ, այսօրվա միջոցառմանը մասնակցում էին նաեւ կարմիր վզկապներով պիոներները, որոնց հանրահավաքի էին բերել նրանց կոմունիստ պապիկները: