A
A
Ինչպես են դիմավորում Սերժ Սարգսյանին (видео)
Поддержи А1+!Քիչ առաջ «Երեւաննախագծի» շենքում գտնվող ՀՀԿ Կենտրոն տարածքային գրասենյակ այցելեց Սերժ Սարգսյանը: Մինչ նրա գալը` շուրջ 2 ժամ շենքում մաքրման աշխատանքներ էին կատարվում, իսկ ապա` հատուկ վարժեցրած շների միջոցով ամբողջ շենքը ստուգվեց: ՀՀԿ գրասենյակ ժամանեցին ՀՀԿ անդամ Գագիկ Բեգլարյանը, թիվ 10 ընտրատարածքում ՀՀԿ առաջադրած Գարեգին Նուշիկյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ըստ գրասենյակի ղեկավար, թիվ 9 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածու Ռուբեն Սադոյանի՝ Սերժ Սարգսյանն այցելել է շտաբի աշխատանքների ծանոթանալու եւ հանդիպելու գրասենյակի ներկայացուցիչներին։