Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Գուրգեն Եղիազարյանի հանդիպումը ընտրողների հետ (видео)

Ղարաբաղյան պատերազմի առաջին զոհերից Էդիկ Տոռոզյանի մայրը՝ տիկին Փառանձեմը, Սերժ Սարգսյանի լուսանկարն այրելով Նոր Հաճնում դիմավորեց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանին: Վերջինս իր թեկնածությունը մեծամասնամական ընտրակարգով առաջադրել է Կոտայքի մարզի թիվ 27 ընտրատարածքում: Ընտրողների հետ հանդիպման ընթացքում Գուրգեն Եղիազարյանը կոչ արեց չվհատվել, հավատալ ոչ թե ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին, այլ որ քվեն արժեք է: Թեկնածուի տվյալներով՝ Սերժ Սարգսյանն էլ է համոզվել, որ ընտրազանգված չունի։ Պարոն Եղիազարյանի եւ Նոր հաճնեցիների հանդիպման ընթացքում հայատնվեց մի մարդ՝ ոչ սթափ վիճակում եւ սկսեց վիճաբանել: Իրեն մեղադրանքներ ուղղող տղամարդուն հանգստացնելուց հետո, պարոն Եղիազարյանը ներկաներին զգուշացրեց, որ առաջիկայում, հատկապես ընտրությունների օրը, ավելի շատ սադրանքներ են լինելու: Թիվ 27 ընտատարծքում ՀԱԿ ներկայացուցիչ Գուրեն Եղաիզարյանի մրցակիցներն են հանրապետական Համլետ Հայրապետյանը եւ ԲՀԿ-ից պատգամավոր Մուրադ Գուլոյանը։